ԱՄՆ-ը խստացրել է վիզաների տրամադրման կարգը

ԱՄՆ պետքարտուղարը խորհուրդ է տալիս դիտավորյալ չստել
New-York azatutyan

ԱՄՆ-ը խստացրել է վիզաների տրամադրման կարգը: Այս մասին հայտնում է «The New York Times»-ը՝ վկայակոչելով պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ստորագրությամբ ԱՄՆ դիվանագիտական առաքելություններին ուղարկված հեռագիրը:

Նոր կանոնների համաձայն՝ վիզա ստացողները ԱՄՆ մուտք գործելուց հետո երեք ամսվա ընթացքում  պետք է պահպանեն հյուպատոսական պաշտոնյայի հետ հարցազրույցում իրենց նշած այցի նպատակները: Նախկինում նման պահանջը վերաբերվել է միայն երկրում գտնվելու առաջին ամսվան: Եթե վիզա ստացողը երեք ամսվա ընթացքում, օրինակ, ամուսնանա ամերիկացու հետ, աշխատանքի տեղավորվի կամ գնա սովորելու, իսկ դրանց մասին մինչեւ ԱՄՆ մուտք գործելը հայտարարած չլինի, դա կգնահատվի, որ դիմումը ներկայացնելիս նա «դիտավորյալ ստել է»:

*

*