ԱՄՆ-ը մտահոգված է Թուրքիայում իրավապաշտպանների նոր ձերբակալություններով

Թուրքիայի իրավապահ մարմինները հուլիսի 5-ին Ստամբուլում ձերբակալել են մի խումբ իրավապաշտպանների ու ակտիվիստների:
dzerbakalutyun

ԱՄՆ-ը  մտահոգված է այն փաստի առնչությամբ, որ հուլիսի 5-ին Թուրքիայում ձերբակալվել են առաջավոր իրավապաշտպաններ Amnesty International կազմակերպությունից և այլ ինստիտուտներից: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպի խոսնակ Հիթեր Նոյերթի տարածած հաղորդագրության մեջ:

«Առաջնակարգ իրավապաշտպանների, լրագրողների, ակադեմիկոսների ու ակտիվիստների ձերբակալություններից հետո մենք կրկին ընդգծում ենք մարդու իրավունքները հարգելու կարևորությունը, որն ամրագրված է Թուրքիայի սահմանադրությամբ և բխում է Թուրքիայի միջազգային պարտավորություններից:  Դժվար ժամանակներում անհրաժեշտ են ոչ թե ավելի քիչ, այլ ավելի շատ ձայներ»,- նշել է խոսնակը:

Թուրքիայի իրավապահ մարմինները հուլիսի 5-ին Ստամբուլում ձերբակալել են մի խումբ իրավապաշտպանների ու ակտիվիստների: Իրավապաշտպանները հյուրանոցներից մեկում մասնակցում էին մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված մի ծրագրի, երբ ոստիկանները ներխուժել և ձերբակալել են ներկաներից ավելի քան տասին: Ձերբակալվածներին չեն ասել, թե ինչ մեղադրանքով են տարվում ոստիկանական բաժանմունք:

 

*

*