ԱՄՆ-ը Թուրքիային սպառնացել է ծանր հետեւանքներով

Եթե Թուրքիա գնի C-400 համակարգեր, ապա․․․
c-400

Վաշինգտոնը չի համակերպվում 2017թ. Մոսկվայի եւ Անկարայի միջեւ կնքված պայմանագրի հետ, որով Թուրքիան ցանկանում է C-400 համակարգեր գնել Ռուսաստանից: Գործարքը կյանքի կոչելու դեպքում ԱՄՆ-ն սպառնում է Թուրքիային ծանր հետեւանքներով: Hill-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Չարլզ Սամերսը:

Նրա խոսքով՝ հարաբերությունները կվատթարանան հատկապես ռազմական ոլորտում: Եթե Թուրքիա գնի C-400 համակարգեր, ապա չի ստանա ամերիկյան արտադրության F-35 կործանիչներ եւ Patriot զենիթահրթիռային համալիրներ:

*

*