Ամերիկացի փոխնահանգապետը Թրամփի հետ հանդիպմանը գնացել է նախագահի պատկերով գուլպաներով

Նանգեսերն առանց կաշկանդվելու գուլպաները ցուցադրել է Թրամփին, որն էլ բթամատով հավանության նշան է ցույց տվել
trump-gulpa

ԱՄՆ Լուիզիանա նահանգի փոխնահանգապետ Բիլի Նանգեսերը հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ Չենոլթի միջազգային օդանավակայանում մայիսի 14-ին երկրի նախագահ Դոնալդ Թրամփին դիմավորելու է գնացել երկրի ղեկավարի պատկերով «բրդոտ» գուլպաներով:

Նանգեսերը նախագահի հետ հանդիպման լուսանկարը հրապարակել է իր Twitter-յան էջում և կցել «վերստին բարձրացնենք գուլպաների հարգը» հեշթեգը:

Հատկանշական է, որ Նանգեսերն առանց կաշկանդվելու գուլպաները ցուցադրել է Թրամփին, որն էլ բթամատով հավանության նշան է ցույց տվել:

Ինչպես նշում է esquire.com-ը, գուլպաների վրա առավել ուշագրավ են եղել Թրամփի մազերը, որոնք տարբեր առիթներով հումորների և «մեմերի» առիթ են դարձել:

«Դոնալդ Թրամփ» գուլպան Amazon-ի կայքում վաճառվում է 27-49 դոլարով: Գուլպաների վրայի մազերը կարելի է կապել, սանրել կամ «հարդարել»:

 

trump-socks

*

*