Թրամփն ԱՄՆ-ից կարտաքսի ապօրինի հանցագործ ներգաղթյալներին

Առաջին իսկ օրվանից ես կսկսեմ որքան հնարավոր է արագ արտաքսել ապօրինի ներգաղթյալ-հանցագործներին այս երկրից․ Թրամփ
Trump

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է իր ընտրվելու դեպքում Ամերիկայից արտաքսել հարյուր հազարավոր ապօրինի ներգաղթյալների, որոնք հանցագործություն են իրականացրել երկրի տարածքում: Գրում է Tert.am-ը։

«Առաջին իսկ օրվանից ես կսկսեմ որքան հնարավոր է արագ արտաքսել ապօրինի ներգաղթյալ-հանցագործներին այս երկրից, ներառյալ հարյուր հազարավոր այն ներգաղթյալներին, որոնց բանտից ազատ են արձակել Օբամա-Քլինթոն ադմինիստրացիայի ժամանակ»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Այովա նահանգում:

Նա նաև հավելել է, որ մտադիր է ամրացնել երկրի սահմանները ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստով: Նա մտադիր է ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ պատ կառուցել:

*

*