ԱՄՆ-ի նախագահն առաջարկոմ է զինել ուսուցիչներին

«Եթե դուք ունենայիք ուսուցիչ, որը կարողանար հրազեն կիրառել...»
donald-tramp-krakel-zenq

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել Է ուսուցիչներին թույլ տալ զենք կրել՝ ինքնապաշտպանության համար: Այս մասին նա ասել է այն դպրոցականների հետ հանդիպման ժամանակ,  որոնք  Ֆլորիդայում տեղի ունեցած հրաձգության վկաներ են եղել։

«Եթե դուք ունենայիք ուսուցիչ, որը կարողանար հրազեն կիրառել, այդ հարձակումը կարող Էր այդքան տխուր ավարտ չունենալ»,- ասել Է նախագահը: Նա պարզաբանել Է, որ խոսքը վերաբերում Է գաղտնի զենք կրելուն, իսկ ուսուցիչները պետք Է հատուկ պատրաստություն անցնեն:

Թրամփը խոստացել Է ներդնել զենքի գնման թույլտվություն ստանալու «շատ խիստ» չափանիշներ: «Մենք շատ խիստ կլինենք չափանիշների առումով, շատ խիստ՝ հոգեկան առողջության ստուգումների առումով»,- ասել Է Թրամփը։

*

*