15:17 - 26.08.2017
1677 Դիտում
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, նախագահի խորհրդական Սեբաստիան Գորկան լքել է Սպիտակ տունը, հայտնել է CNN-ը:
Ազգայնական և աջ արմատական Գորկան համարվում էր Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդական Սթիվ Բենոնի համախոհը: Բենոնը Սպիտակ տնից հեռացել է անցած շաբաթ:
Դեռևս հստակ չէ՝ Գորկային աշխատանքից ազատե՞լ են, թե՞ նա հոժարակամ է հեռանում: