Դոնալդ Թրամփը չի բացառում ռազմական ներխուժումը Վենեսուելա  (տեսանյութ)

ԱՄՆ նախագահը մերժել է Մադուրոյի՝ հեռախոսազրույց ունենալու խնդրանքը
tramp (1)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով հարցին, թե ինչպիսին է լինելու ԱՄՆ-ի վերաբերմունքը Վենեսուելայում տիրող ներքաղաքական լարված իրավիճակին, հայտարարել է.

«Վենեսուելայի համար մենք բազմաթիվ տարբերակներ ունենք։ Իմիջիայլոց, ես չեմ բացառում ռազմական միջամտության տարբերակը։ Այն մեր հարեւանն է։ Մենք աշխարհով մեկ զինվորներ ունենք ու այնպիսի տեղերում, որ շատ, շատ հեռու են։ Վենեսուելան շատ մոտ է, բայց մարդիկ այնտեղ տառապում ու մահանում են»։

Այս հայտարարությունը հնչել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի այն առաջարկից հետո, որ  բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ։

Թրամփի հայտարարությունը՝ ռազմական միջամտության հավանականության վերաբերյալ, Վենեսուելայի տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլյեգասը համարել է «ամենալուրջ սպառնալիքը, որ երբեւէ հնչել է Վենեսուելայի անկախության եւ ինքնիշխանության դեմ»։

Մադուրոն հեռախոսային խոսակցություն է խնդրել Թրամփի հետ, սակայն վերջինս պատասխանել է, որ դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Վենեսուելայում վերականգնվի ժողովրդավարությունը։

ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունն իր հերթին հաղորդել է, որ Վենեսուելա ներխուժելու նախապատրաստական աշխատանքներ այս պահին չեն ընթանում։

*

*