Թրամփը նշել Է իր միակ սխալը

«Միակ բանը, որը ես ճիշտ չեմ արել, այն է...»
Donald-Tramp22

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, թե իր միակ զանցանքն անակնկալ հաղթանակն Էր 2016 թվականի ընտրություններում: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր օգտահաշվում:

«Միակ բանը, որը ես ճիշտ չեմ արել, այն է, որ հաղթեցի ընտրություններում, թեեւ բոլորն ակնկալում Էին Հիլարի Քլինթոնի եւ դեմոկրատների հաջողությունը: Խնդիրն այն էր, որ նրանք մոռացել էին ընտրարշավ անցկացնել բազմաթիվ նահանգներում»,- գրել է ԱՄՆ-ի ղեկավարը: Նա այդ կերպ է մեկնաբանել այն բազմաթիվ մեղադրանքները, որոնք հնչել են նախընտրական արշավի շրջանում իբր կատարված իրավախախտումների պատճառով:

*

*