Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին կժամանի 1000 մարդուց բաղկացած պատվիրակության հետ

Մայիսի 25-ի երեկոյան նրա ինքնաթիռը կմեկնի Սիցիլիա:
tramp nato

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին այցը Բրյուսել ՆԱՏՕ-ի՝ մայիսի 25-ի  գագաթաժողովին կլինի երկօրյա, նրա պատվիրակության կազմում կլինի շուրջ հազար մարդ: Այս մասինհայտնել Է La Dernire Heure թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներ:

«ԱՄՆ-ի նախագահը Բելգիայի մայրաքաղաք կժամանի մայիսի 24-ի երեկոյան եւ անմիջապես կմեկնի The Hotel հյուրանոց: Մայիսի 25-ին նախագահը Պալատում կայցելի Բելգիայի թագավոր Ֆիլիպին եւ կհանդիպի վարչապետ Շառլ Միշելի հետ, ինչից հետո  պլանավորված են նրա երկկողմ եւ բազմակողմ հանդիպումները ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում: Մայիսի 25-ի երեկոյան նրա ինքնաթիռը կմեկնի Սիցիլիա (որտեղ կկայանա «յոթնյակի» գագաթնաժողովը): Միացյալ Նահանգների պատվիրակության կազմում կլինի 1000 մարդ»,- գրել Է թերթը:

*

*