ԱՄՆ-ի նախագահը Կուբայի հարցում հետքայլ է կատարում

Այդ մասին Թրամփը հայտարարել է Մայամիում ելույթի ժամանակ։
tramp-mayami

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կուբայի հանդեպ Բարաք Օբամայի քաղաքականությունը չեղարկելու մասին որոշում է ընդունել:

«Ես ամբողջովին չեղարկում եմ միակողմանի գործարքը Կուբայի հետ, որը կնքվել է նախորդ վարչակազմի կողմից»,- Մայամիում ելույթի ժամանակ հայտարարել է Թրամփը, ընդգծելով, որ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես: Դա նշանակում է, որ ԱՄՆ-ը պահպանում է Կուբայի նկատմամբ սահմանված էմբարգոն եւ դեմ է հանդես գալիս ՄԱԿ-ի ու այլ միջազգային կազմակերպությունների՝ այն չեղարկելու կոչերին: Եվ դա այնքան ժամանակ, քանի դեռ Կուբան, ըստ Թրամփի, գտնվում է կոմունիստական բռնապետության տակ։

Պաշտոնական Հավանան Թրամփի հայտարարությունը  որակել է որպես հետքայլ՝ հարաբերությունների զարգացման գործում։

Մեքսիկայի, Վենեսուելայի արտգործնախարարներն ու Բոլիվիայի նախագահը խստորեն քննադատել են Թրամփի հայտարարությունը։

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները