ԱՄՆ վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Թրամփի հրամանագրի վրա դրված արգելքը

Մերժել է Դոնալդ Թրամփի՝ միգրացիոն քաղաքականության խստացման հրամանագրի վրա դրված արգելքը չեղարկելու հայցը:
tramp

Միացյալ Նահանգների դաշնային վերաքննիչ դատարանը մերժել է Դոնալդ Թրամփի՝ միգրացիոն քաղաքականության խստացման հրամանագրի վրա դրված արգելքը չեղարկելու հայցը:

Սիեթել քաղաքի դաշնային դատավորը ժամանակավորապես կասեցրել է նախագահ Թրամփի՝ մահմեդական 7 երկրների՝ Իրանի, Իրաքի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիների մուտքը Նահանգներ 90 օրով արգելող՝ հունվարին ստորագրած հրամանը: Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը բողոքարկել էր այդ վճիռը, բայց, փաստորեն, ցանկալի արդյունքին չի հասել:

Դատարանի վճռում նշված է, որ կառավարությունը բավարար ապացույցներ չէր ներկայացրել: Թրամփն արդեն արձագանքել է Վերաքննիչ դատարանի վճռին՝ Թվիթերի իր էջում գրելով՝ մեջբերեմ.

«Կհանդիպենք դատարանում. խաղասեղանին դրված է ազգային անվտանգությունը»:

*

*