ԱՄՆ-ում առնվազն 25 մարդ Է տուժել տորնադոյի հետեւանքով

Տարերային աղետը ավերածություններ է գործել Թեյլորվիլ քաղաքում...
tornado

ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգում առնվազն 25 մարդ Է տուժել, մոտ 100 շենք քանդվել է տորնադոյի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Weather Channel հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ տարերային աղետը ավերածություններ է գործել Թեյլորվիլ քաղաքում, տեղի դպրոցները դեկտեմբերի 3-ին փակ կլինեն:

Նահանգի կենտրոնական եւ հարավային մասերում տորնադոյի 22 դեպք է գրանցվել։

*

*