ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կողմ է քվեարկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների նախագծին

Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը։
amn-hay-dat

ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 18 կողմ եւ 4 դեմ ձայներով ընդունել է Սենատոր Ռոբերտ Մենենդեսի հեղինակած Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների նախագիծը:

Սենատոր Ռենդ Փոլը հանել է վետոն: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

Երկկուսակցական բանաձեւն ուղարկվել է Սենատի լիագումար նիստի օրակարգ:

Հիշեցնենք, որ Սենատում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցով կայանալիք քվեարկության մասին հայտնի էր դարձել անցյալ շաբաթ:

Այսօր ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ եթե Վաշինգտոնը ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը գնելու համար Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանի, Թուրքիան պատասխան միջոցներ կձեռնարկի սպառնալով փակել «Ինջիրլիք» ամերիկյան բազան:

*

*