Միացյալ Նահանգների Սենատը երկարաձգել է Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները

Այժմ փաստաթուղթը պետք է դրվի նախագահ Բարաք Օբամայի սեղանին:
amn-senat

Միացյալ Նահանգների Սենատը երկարաձգել է Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները եւս 10 տարով: Այդ պատժամիջոցներն Իրանի էներգետիկ ու ռազմական ոլորտների դեմ են: Նպատակ ունեն խանգարել Իրանին միջուկային զենք ստեղծել:

Ավելի վաղ փաստաթուղթը հավանության էր արժանացել Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում: Այժմ փաստաթուղթը պետք է դրվի նախագահ Բարաք Օբամայի սեղանին: Ակնկալվում է, որ Օբաման կստորագրի այն: Կոնգրեսականների համոզմամբ՝ օրենքի երկարաձգումը չի խախտում անցյալ տարի Իրան-Վեցյակ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, ինչի հետ համաձայն չէ հենց Իրանը: Պաշտոնական Թեհրանը խոստացել է պատասխանել Նահանգների այս քայլին:

*

*