ԱՄՆ-ում առնվազն 7 մարդ Է մահացել սաստիկ սառնամանիքներից

Հյուսիսային Դակոտայում ջերմաստիճանն իջել է մինչեւ -37 աստիճան:
amn-sarnamaniq

Միացյալ Նահանգների տարբեր նահանգներում արկտիկական շրջանից եկած սաստիկ ցրտի պատճառով առնվազն 7 մարդ է մահացել: Արտակարգ դրություն է հայտարարվել Վիսկոնսին, Միչիգան, Իլինոիս եւ անգամ Ալաբամա ու Միսիսիպի նահանգներում, որտեղ սովորաբար տաք եղանակ է լինում:

Այսօր Չիկագոյում ավելի ցուրտ է, քան Անտարկտիդայի որոշ հատվածներում: Ջերմաստիճանը, ըստ Ցելսիուսի սանդղակի, -30 աստիճան է: Հյուսիսային Դակոտայում ջերմաստիճանն իջել է մինչեւ -37 աստիճան:

 

*

*