ԱՄՆ-ում առնվազն 21 մարդ Է մահացել անոմալ ցրտերի պատճառով

Չիկագոյում գրասենյակների մեծ մասը հունվարի 31-ը ոչ աշխատանքային օր էր հայտարարել
amn-sarnamaniq1 (1)

Առնվազն 21 մարդ Է մահացել ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքում հաստատված սառնամանիքների պատճառով: Այդ մասին հունվարի 31-ին հայտնել Է Fox News հեռուստաալիքը:

Ոմանք ցրտահարվել են փողոցներում ու իրենց տներում, մյուսները մահացել են բքով պայմանավորված վթարների ու դժբախտ պատահարների հետեւանքով:

Մրսած ու ցրտահարված հարյուրավոր մարդիկ են տեղափոխվում հիվանդանոցներ: Ռոքֆորդում (Իլինոյսի նահանգ) գրանցվել է ռեկորդային մինուս 34 աստիճան: Չիկագոյում նույնպես օդերեւութաբանական դիտարկումների հարյուրամյա պատմության ռեկորդ Է գրանցվել՝ մինուս 29 աստիճան:

Չիկագոյում գրասենյակների մեծ մասը հունվարի 31-ը ոչ աշխատանքային օր էր հայտարարել, ընդհատումներ են դիտվել Էլեկտրականության եւ ջրի մատակարարման գործում, ինչպես նաեւ տրանսպորտի աշխատանքում: Չեղարկվել են հազարից ավելի ավիաչվերթներ: Արեւմտյան Նյու Յորքում ավելի քան 50 սանտիմետր ձյուն Է տեղացել:

Արդեն հանգստյան օրերին եղանակը կտրուկ կտաքանա. ջերմաստիճանը կբարձրանա միանգամից 27 աստիճանով:

*

*