Ռուս միլիարդատերերի կորուստները ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո՝ ըստ Forbes-ի

« Forbes »- ի ցուցակում հայտնված բազմաթիվ մեծահարուստներ զգալի կորուստներ են կրել․․․
rus-miliardaterer

ԱՄՆ-ի նոր տնտեսական պատժամիջոցները ռուս միլիարդատերերի համար զգալի կորուստների պատճառ են դարձել, գրում է Forbes- ը:

«Ռուսալի» արժեթղթերի գնի կտրուկ անկումը (ավելի քան 40 տոկոս) օրվա հիմնական իրադարձությունն է դարձել, սակայն պատժամիջոցները հարվածել են ոչ միայն Օլեգ Դերիպասկայի ունեցվածքին, Forbes-ի ցուցակում հայտնված բազմաթիվ մեծահարուստներ զգալի կորուստներ են կրել», — ասվում է զեկույցում:

Ամսագրի տվյալներով՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ունեցվածքի ընդհանուր կորուստը կազմել է 12 միլիարդ դոլար:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել 7 ռուս ձեռնարկատերերի, 14 ընկերությունների եւ 17 պաշտոնյաների նկատմամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Մոսկվայի բորսայում դոլարի արժեքը բարձրացել է 2.06 ռուբլով՝ կազմելով 60.23 ռուբլի, իսկ եվրոն 2.74ռուբլով՝ կազմելով 74.12 ռուբլի:

*

*