ԱՄՆ-ը կասեցնում է ոչ ներգաղթային այցագրերի տրամադրումը Ռուսաստանում

Այս միջոցառումներն ԱՄՆ-ի դեսպանատանը բացատրել են աշխատակիցների թվաքանակի կրճատմամբ:
amn-rus

ԱՄՆ-ն օգոստոսի 23-ից դադարեցնում Է ոչ ներգաղթային այցագրերի տրամադրումը Ռուսաստանի ամբողջ տարածքում: Այդ մասին հայտնել են ՌԴ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունում:

Ընթացակարգը կվերսկսեն սեպտեմբերի սկզբից, բայց միայն Մոսկվայում: Այս միջոցառումներն ԱՄՆ-ի դեսպանատանը բացատրել են աշխատակիցների թվաքանակի կրճատմամբ:

«ՌԴ-ում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության աշխատակիցների թվաքանակի սահմանափակման նպատակով Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկված միջոցների կապակցությամբ սկսած 2017 թվականի օգոստոսի 23-ից Ռուսաստանի ամբողջ տարածքում կկասեցվի ոչ ներգաղթային այցագրերի տրամադրման ընթացակարգը: 2017 թվականի սեպտեմբերի 1-ից այդ ընթացակարգը կվերսկսվի Մոսկվայում:

Ոչ ներգաղթային վիզաները թույլ են տալիս ժամանակավորապես գտնվել Միացյալ Նահանգների տարածքում: Այդ փաստաթղթերի մեջ են մտնում մասնավորապես զբոսաշրջային, գործնական և կրթական այցելությունների համար վիզաները:

Ռուսաստանում ԱՄՆ-ի հյուպատոսություններում ոչ միգրացիոն այցագրերի տրամադրման ընթացակարգը կկասեցվի անորոշ ժամանակով»,- նշվում Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանության կայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

*

*