ԱՄՆ-ում փոստով ռումբեր ուղարկելու մեջ կասկածվողը ձերբակալվել է

Այս մասին լուրը հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփը։
tramp

ԱՄՆ-ի իրավապահ մարմինները ձերբակալել են փոստով ռումբեր ուղարկելու մեջ կասկածվողին: Այս մասին լուրը հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը ելույթի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Թրամփը ընդգծել է նաև, որ վերոնշյալ գործի հետ առնչություն ունեցող ցանկացած անձ պատասխանատվության կենթարկվի օրենքի ամբողջ  խստությամբ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ կասկածյալի անունը Սեյզար Սեյակ կրտսեր է, որին արդեն ձերբակալել են ահաբեկչական սպառնալիքների համար:

*

*