ԱՄՆ-ում բացվել է աշխարհի առաջին ռոբոտացված ռեստորանը

Փորձագետների գնահատմամբ՝ ապագայում արագ սննդի ոլորտի աշխատողների կփոխարինեն ռոբոտները
robot

ԱՄՆ Բոստոն քաղաքում բացվել է արագ սննդի առաջինը ռեստորանը, որում ռոբոտներ են աշխատում, հայտնում է Business Insider-ը:

Ռոբոտացված այս նախադեպը չունեցող ռեստորանում կերակուրները պատրաստվում են 7 ռոբոտների կողմից, որոնք խառնում և տապակում են դրանց բաղադրամասերը: Ամեն մի պատվերի վրա ամենաշատը 3 րոպե է ծախսվում:

Ռոբոտացված ռեստորանի գաղափարը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի չորս ուսանողներինն է, ովքեր ռեստորանի նախատիպն իրենց հանրակացարանի նկուղում են ստեղծել, ապա գործարկել այն՝ բաղադրատոմսերի ստեղծման համար արհեստավարժ շեֆ-խոհարարի օգնությանը դիմելով:

Փորձագետների գնահատմամբ՝ ապագայում արագ սննդի ոլորտի աշխատողների կփոխարինեն ռոբոտները, որոնք ոչ միայն կպատրաստեն կերակուրները, այլև պատվերներ կընդունեն:

*

*