Սենատը կողմ է ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներին

Նախագծին կողմ է քվեարկել 98 սենատոր, դեմ՝ 2:
rd-amn-patjamijoc

ԱՄՆ կոնգրեսի վերին պալատը, հաշվի չառնելով Սպիտակ տան դիմադրությունը,  հաստատել է նախօրեին ստորին պալատի ընդունած օրինագիծը: 184 էջանոց փաստաթուղթն օրենքի ուժ է տալիս ԱՄՆ-ի արտաքին քաղաքական թշնամիներ հռչակված Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներին: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ի դեպ, փաստաթղթի կեսը վերաբերվում է Ռուսաստանին:

Նախագծին կողմ է քվեարկել 98 սենատոր, դեմ՝ 2: Այժմ օրենքը պետք է հաստատի նախագահ Դոնալդ Թրամփը:

*

*