Սա տնտեսական պատերազմի հայտարարում է. ՌԴ վարչապետ — Երկիր Մեդիա

Սա տնտեսական պատերազմի հայտարարում է. ՌԴ վարչապետ

Ռուսական կողմը կարձագանքի նման «պատերազմին» տնտեսական, քաղաքական եւ «այլ» մեթոդներով
dmitri-medvedev

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Կամչատկայում՝ Կրոնոցի պետական արգելոցի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հակառուսական նոր պատժամիջոցների սահմանումը կարելի է համարել տնտեսական պատերազմի հայտարարում. տեղեկացնում են ռուաստանյան լրատվամիջոցները:

«Եթե հետևի բանկերի գործունեության կամ այս կամ այն արժույթի օգտագործման արգելք, ապա հստակ կարելի է ասել, որ դա տնտեսական պատերազմ է»,-ասել է ՌԴ վարչապետը:

Մեդվեդևի խոսքով` ռուսական կողմը կարձագանքի նման «պատերազմին» տնտեսական, քաղաքական եւ «այլ» մեթոդներով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը օգոստոսի 22-ին նոր պատժամիջոցներ է ցանկանում սահմանել` Սկրիպալների գործի հետ կապված:

*

*