ԱՄՆ-ի հակառուսական նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն օգոստոսի 27-ին

Երկրորդ փաթեթն ուժի մեջ կմտնի 90 օրից։
amn-rus

ԱՄՆ-ի հակառուսական նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն օգոստոսի 27-ին՝ ԱՄՆ Դաշնային ռեգիստրում հրապարակվելուց հետո, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պետդեպը նոր պատժամիջոցների մասին հայտարարել է օգոստոսի 8-ին: Դրանց առաջին փաթեթի համաձայն` կարգելվի ՌԴ մատակարարել էլեկտրոնային սարքեր և երկակի նշանակության ապրանքներ:

Երկրորդ փաթեթն ուժի մեջ կմտնի 90 օրից։

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Սոլսբերիում թունավորված Սկրիպալների գործի կապակցությամբ:

 

*

*