Ռուսաստանի պաշտպանական ոլորտը պատժամիջոցների հետեւանքով 3 միլիարդ դոլարի վնաս է կրել

Բոլոր դիվանագիտական առաքելություններին հրահանգվել է միջոցներ ձեռնարկել...
amn-petdep

Հակառուսական սահմանափակումները՝ «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի շրջանակներում Ռուսաստանի պաշտպանական-արդյունաբերական համալիրին շուրջ 3 միլիարդ դոլարի վնաս է հասցրել, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նաուրետը:

Նրա խոսքով՝ ամերիկյան բոլոր դիվանագիտական առաքելություններին հրահանգվել է միջոցներ ձեռնարկել՝ Ռուսաստանի հետ գործնական կապերը խզելու համար, հատկապես՝ ռազմարդյունաբերական ոլորտում:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքն ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի:

 

*

*