ԱՄՆ-ում ՌԴ նոր դեսպան է նշանակվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշանակել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան:
anatoli-antonov

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Անատոլի Անտոնովին նշանակել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան: Այդ մասին ասվում է Կրեմլի կայքում:

Անտոնովն այդ պաշտոնում կփոխարինի Սերգեյ Կիսլյակին:

Հավելենք, որ Կիսլյակի անունը վերջին ամիսներին շատ էր շրջանառվում միջազգային լրատվամիջոցներում՝ Դոնալդ Թրամփի ընտրարշավում ռուսների մասնակցության համատեքստում:

*

*