ԱՄՆ-ում փոթորիկ է մոլեգնում․ ավելի քան 2700 չվերթներ են չեղարկվել

Հզոր փոթորիկը ԱՄՆ-ի արեւելյան ծովափին կմոլեգնի մինչեւ մարտի 9-ը ներառյալ:
potorik

ԱՄՆ-ում անբարենպաստ եղանակային պայմանները, այդ թվում՝ ձյան առատ տեղումները արեւելյան ծովափին հանգեցրել են ավելի քան 2700 ավիաչվերթների չեղարկմանը: Միայն Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում չեղարկվել է 529 չվերթ կամ բոլոր չվերթների 60 տոկոսը:

Հզոր փոթորիկը ԱՄՆ-ի արեւելյան ծովափին կմոլեգնի մինչեւ մարտի 9-ը ներառյալ: Ձնատեղումները կմիջարկվեն անձրեւներով եւ կուղեկցվեն քամու՝ վայրկյանում մինչեւ 22,4 մետր պոռթկումներով:

 

*

*