ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը հրաժարական է տվել

Նա բազմաթիվ տարաձայնություններ ուներ նախագահ Թրամփի հետ
jeyms-metis (1)

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը կպաշտոնավարի մինչեւ 2019-ի փետրվարի 28-ը։ Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում նշել է նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է BBC-ն։

Հրապարակվել է նաեւ Պենտագոնի ղեկավարի հայտարարությունը՝ հրաժարական տալու մասին, որտեղ նա նշում է Թրամփի հետ ունեցած տարաձայնությունների մասին։

68-ամյա գեներալի հրաժարականը հաջորդեց ԱՄՆ նախագահի որոշմանը՝ Սիրիայից եւ Իրաքից ամերիկյան զինուժը դուրս բերելու վերաբերյալ։ Աղբյուրները նշում են, որ Մետիսը մինչեւ վերջին պահը փորձել է ազդել Թրամփի այդ որոշման վրա, սակայն ապարդյուն։

Ջեյմս Մետիսը, ում մականունը «Կատաղած շուն» է, տարաձայնություններ ուներ Թրամփի հետ նաեւ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու, Ռուսաստանի ու Չինաստանի հետ տարվող քաղաքականության վերաբերյալ։

Մետիսը պաշտպանության նախարար էր նշանակվել 2017-ի հունվարի 20-ին։

Հավելենք, որ Աֆղանստանում եւ Իրաքում պատերազմած գեներալը  հայտնի է մի շարք աղմկահարույց արտահայտություններով, այդ թվում՝ «ինձ համար անչափ ուրախ է կրակել որոշ մարդկանց վրա»։

*

*