ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Թուրքիայում հիմնարար ազատությունների ոտնահարման առնչությամբ

Հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակը
amn-petdep

Միացյալ Նահանգները խորը մտահոգված է Թուրքիայում մարդու հիմնարար ազատությունների սահմանափակման դեպքերի առնչությամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Հիզեր Նոյերթը:

Անդրադառնալով Freedom House-ի կողմից հրապարակված՝ աշխարհում ազատության նոր ցուցիչին, որում Թուրքիան ներառված է անազատ երկրների շարքում, Նոյերթն ասել է. «Մենք վաղուց արդեն խոսել ենք այս մասին, որ խիստ մտահոգված ենք Թուրքիայում տեղի ունեցող որոշ զարգացումներով: Մտահոգված ենք այն քայլերով, որ թուրքական իշխանություններն իրականացնում են՝ սահմանափակելով խոսքի ազատությունը»: Նա ընդգծել է, որ Թուրքիայի կառավարությունն իր գործողություններով թիրախավորում է մարդկանց, ում տեսակետները տարբերվում են պաշտոնական տեսակետից:

*

*