ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է խուսափել Թուրքիա այցելությունից

Պետդեպն իր քաղաքացիներին հիշեցրել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորումների շարունակվող վտանգի մասին:
turkia

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը սեպտեմբերի 28-ին նոր նախազգուշական հայտարարություն է արել Թուրքիա այցելել պատրաստվող կամ այդ երկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար:

Պետդեպն իր քաղաքացիներին հիշեցրել է Թուրքիայում ահաբեկչական գործողությունների հավանական վտանգի մասին: «Ահաբեկչության պահպանվող վտանգի պայմաններում ԱՄՆ կառավարությունը սահմանափակում է Միացյալ Նահանգների կառավարության անձնակազմի այցելությունները Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններ: Սահմանափակվում են նաեւ Ստամբուլում և Անկարայում ԱՄՆ կառավարության աշխատակազմի և նրանց ընտանիքների անդամների գործողությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

*

*