ԱՄՆ-ը օգոստոսի 22-ից նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ

ՌԴ-ն մեղադրվում է գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման մեջ
petdep

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կվերաբերեն ամերիկյան մի շարք ապրանքների ու ծառայությունների արտահանմանը, այդ թվում՝ Էլեկտրոնիկայի, նավթի-գազի ճյուղի տեխնոլոգիաների մատակարարումներին:

Այդ մասին օգոստոսի 9-ին հայտարարել Է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ ելույթ ունենալով եվրոպացի լրագրողների համար հեռախոսային ճեպազրույցում, որը կազմակերպել Էր Բրյուսելում ԱՄՆ-ի դեսպանությունը: «Սահմանափակիչ միջոցները կներառեն բարձրտեխնոլոգիական բազմաթիվ ոլորտներ, ներառյալ Էլեկտրոնիկան եւ հաղորդակցությունները, լազերները, սենսորները, ինչպես նաեւ նավթի ու գազի վերամշակման առաջավոր տեխնոլոգիաները»,-հայտարարել Է Պետդեպի ներկայացուցիչը:

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը հակառուսական իր նոր պատժամիջոցները չի համաձայնեցրել արտասահմանյան իր գործընկերների հետ: «ԱՄՆ-ի օտարերկրյա դաշնակիցներն իրենք են որոշելու՝ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել արդյոք Ռուսաստանի նկատմամբ՝ իրենց ազգային ընթացակարգերին համապատասխան»,-ասել է նա: Ավելի վաղ Վաշինգտոնի վարչակազմը հայտարարել Է, որ օգոստոսի 22-ից պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ այն բանի կապակցությամբ, որ նա մեղադրվում Է մարտի 4-ին Սոլսբերիում Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման մեջ:

*

*