ԱՄՆ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Կիմ Չեն Ընի նկատմամբ

Փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ի այս նոր պատժամիջոցներն ավելի կմեկուսացնեն Հյուսիսային Կորեան:
Kim-chen-yn

Միացյալ Նահանգներն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի նկատմամբ՝ մեղադրելով նրան երկրում մարդու իրավունքների ոտնահարման համար:

«Կիմ Չեն Ընի օրոք Հյուսիսային Կորեան շարունակում է անթույլատրելի դաժանություն ցուցաբերել միլիոնավոր քաղաքացիների նկատմամբ` իրականացնելով արտադատարանային սպանություններ, բռնի աշխատանք ու կտտանքներ»,- նշել են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունից:

Բացի Կիմ Չեն Ընից, այսպես ասած, «սեւ ցուցակում» ներառվել է եւս 10 հյուսիսկորեացի բարձրաստիճան պաշտոնյա: Կսառեցվի Միացյալ Նահանգներում նրանց ունեցվածքը: Ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ նման դաժանությունների պատասխանատուների ինքնության բացահայտումը Հյուսիսային Կորեայում դրական փոփոխությւոնների կհանգեցնի:

Հյուսիսային Կորեան առաջին անգամ չէ հայտնվում միջազգային պատջժամիջոցների թիրախում: Դրա պատճառը հիմնականում Փհենյանի միջուկային փորձարկումներն են եղել: Փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ի այս նոր պատժամիջոցներն ավելի կմեկուսացնեն Հյուսիսային Կորեան:

*

*