ԱՄՆ-ի օդուժի մուտքը Սիրիա կարգելվի

ՄԱԿ-ը ողջունել է այս քայլը, մինչդեռ Միացյալ Նահանգները թերահավատորեն է մոտենում դրան:
amn-oduj

«Սիրիայում ստեղծվող անվտանգության գոտիները փակ կլինեն Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի օդային ուժերի համար»,- հայտարարել է սիրիական ճգնաժամի հարցով Աստանայում անցկացված բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտեւը:

«Անվտանգության գոտիներում օդային ուժերի, հատկապես միջազգային կոալիցիայի ուժերի աշխատանքը, ընդհանրապես չի նախատեսվում՝ ծանուցմամբ, թե առանց դրա: Այդ հարցը փակված է»,-ասել է Լավրենտեւը:

Նա հայտնել է նաեւ, որ սիրիական օդուժն էլ կդադարեցնի թռիչքներն անվտանգության գոտիներում, իսկ ռուսական օդուժը կդադարեցնի իր աշխատանքներն այն դեպքում, եթե հենց այդ շրջաններից չհարձակվեն սիրիական բանակի դիրքերի վրա:

Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրներ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը նախօրեին Աստանայում կայացած բանակցությունների 4-րդ փուլի ժամանակ հուշագիր են ստորագրել Սիրիայում անվտանգության 4 գոտի ստեղծելու մասին: Մայիսի 6-ից այդ շրջաններում արգելվելու է ցանկացած զենքի կիրառումը:

Բացի դրանից, տարածաշրջաններ կհասցվի մարդասիրական օգնություն: ՄԱԿ-ը ողջունել է այս քայլը, մինչդեռ Միացյալ Նահանգները թերահավատորեն է մոտենում դրան:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները