Օբաման խոստացել է ամբողջությամբ վերացնել Կուբայի դեմ գործող էմբարգոն

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր ավարտում է պատմական այցը Կուբա:
cuba-ayc-obama-embargo

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր ավարտում է պատմական այցը Կուբա: Նա ԱՄՆ առաջին նախագահն է, որ  շուրջ 90 տարի անց ոտք է դնում Կուբա:

Նախօրեին Օբաման հանդիպել է Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ: Խոստացել է, որ Կուբայի դեմ գործող ամերիկյան էմբարգոն ամբողջությամբ կվերացվի, բայց երբ, չի նշել: ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ էմբարգոյի չեղարկման գործընթացի արագացումը կախված է նաեւ Կուբայում մարդու իրավունքների բարելավումից:

Ի դեպ, Օբամայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ռաուլ Կաստրոն, պատասխանելով Կուբայում քաղբանտարկյալների մասին լրագրողներից մեկի հարցին, հայտարարել է, որ եթե իրեն տրամադրեն քաղբանտարկյալների ամբողջական ցանկն, ապա բոլորին ազատ կարձակի:

Վաշինգտոնը պնդում է, որ նախկինում Կուբային այլախոհների ցուցակներ տվել է: Սակայն Կաստրոն բանտարկյալներին չի համարում  այլախոհներ: Մինչեւ հեռանալն Օբաման հանդիպելու է նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ելույթ է ունենալու  Հավանայի Մեծ թատրոնի բեմից: Դիտելու է  բեսյբոլ, իսկ  խաղից հետո մեկնելու է  Արգենտինա:

*

*