Կալիֆոռնիայի ափերի մոտ նավ է այրվել. կա ավելի քան 30 զոհ

...միջադեպը տեղի Է ունեցել Լոս Անջելեսից արեւմուտք ընկած Սանտա-Կրուզ կղզու մոտ
amn-nav-hrdeh2

Սեպտեմբերի 2-ին առնվազն 34 մարդ է զոհվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի ափերի մոտ նավի վրա բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով KTLA հեռուստաընկերությանը:

ԱՄՆ-ի առափնյա պահպանության վկայակոչմամբ, KTLA-ն նշել Է, որ միջադեպը տեղի Է ունեցել Լոս Անջելեսից արեւմուտք ընկած Սանտա-Կրուզ կղզու մոտ: CNN հեռուստաընկերության տվյալներով՝ հրդեհը բռնկել Է 25 մետր երկարությամբ առեւտրային նավի վրա, որը, ենթադրաբար, օգտագործում Էին ջրասուզորդները:

*

*