Այսօր Միացյալ նահանգներում կընտրեն նախագահին

Թեժ պայքար է ընթանում հանրապետական Դոնալդ Թրամփի ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջեւ:
qlinton-trump

Միացյալ Նահանգներում այսօր ընտրության օր է: Ո՞վ կդառնա այդ երկրի 45-րդ նախագահը: Թեժ պայքար է ընթանում հանրապետական Դոնալդ Թրամփի ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջեւ:

Վաղաժամկետ քվեարկելու իրավունքից օգտվել է շուրջ 46 միլիոն մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Շատերը քվեարկել են նաեւ էլեկտրոնային փոստով: Ուղարկված քվեաթերթիկներից շատերը դեռեւս շարունակում են ստանալ առանձին նահանգների ընտրական հանձնաժողովներում:

Այդ կապակցությամբ վաղաժամկետ քվեարկման իրավունքից օգտված քաղաքացիների վերջնական թիվը կարող է էլ ավելի աճել: Նշեմ, որ այս ձայները դեռ չեն հաշվի, մինչեւ որ բոլոր ընտրատեղամասերը չփակվեն:

*

*