ԱՄՆ կոնգրեսի նոր նախագիծ՝ Էրդողանի թիկնապահների հետ կապված միջադեպի վերաբերյալ

Քվեարկության է դրվելու նոր բանաձև, որը վերաբերում է Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպին:
amn-kongres

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի հարցերով հանձնաժողովում քվեարկության է դրվելու նոր բանաձև, որը վերաբերում է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների վրա դաժան հարձակմանը: Բանաձեւը կոչ է անում պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ կանխելով նմանատիպ դեպքերի կրկնությունը: Այս մասին հայտնում է Asbarez-ը:

Օրինագիծը ներկայացվել է հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և բարձրաստիճան կոնգրեսական Էլիոթ Էնգելի նախաձեռնությամբ:

Նշվում է նաեւ, որ ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը  միջադեպի վերաբերյալ պատրաստվում է վկայություն տալ հանձնաժողովի անդամների առաջ:

*

*