ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան խոստովանել Է, որ հարվածներ Է հասցրել Դեյր Զորի նահանգում. Reuters

... ինչի հետեւանքով զոհվել Է տասը մարդ
amn-zinvor-siria3 (1)

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան խոստովանել Է, որ կա‘մ ինքը, կա‘մ իր դաշնակիցներն են հուլիսի 12-ին հարվածներ հասցրել Սիրիայի Դեյր Զորի նահանգում՝ Իրաքի սահմանից ոչ հեռու, ինչի հետեւանքով զոհվել Է տասը մարդ:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 13-ին այս մասին Reuters գործակալությանը հայտարարել Է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, ամերիկացի գնդապետ Շոն Ռայմանը: «Կոալիցիան կամ մեր գործընկերների ուժերը կարող Էին երեկ հարվածներ հասցնել Էս Սուսայի եւ Բագոզ Ֆաուքանիի շրջակայքում»,- մեջբերում Է գործակալությունը գնդապետ Ռայանի խոսքը:

Հարվածի հետեւանքով խաղաղ բնակիչների մահվան մասին հաղորդումը գնահատման համար տրվել Է կոալիցիայի՝ խաղաղ բնակչության շրջանում կորուստների գնահատման խմբին, հայտնել Է Ռայանը: «Ներկայումս մենք այլ տեղեկատվություն չունենք»,- ասել Է կոալիցիայի ներկայացուցիչը:

Ինչպես հուլիսի 13-ին հաղորդել է SANA գործակալությունը, առնվազն 30 խաղաղ քաղաքացիներ են զոհվել Բագոզ Ֆաուքանի եւ Էս Սուսա բնակավայրերի վրա ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմաօդային ուժերի գրոհի հետեւանքով։

*

*