ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հարված է հասցրել Սիրիայի կառավարական ուժերին. կան տասնյակ զոհեր — Երկիր Մեդիա

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հարված է հասցրել Սիրիայի կառավարական ուժերին. կան տասնյակ զոհեր

Պաշտոնական Դամասկոսը առայժմ չի մեկնաբանել այս հայտարարությունը:
amn-siria

«Իսլամական պետության» դեմ պայքարող ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի շտաբը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական զինված ուժերը հարձակվել են «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) շտաբի վրա, որում ամերիկացի խորհրդականներ են գտնվել,  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ի պատասխան՝ կոալիցիոն ուժերը օդից հարվածներ են հասցել։

«Սիրիական կառավարամետ ուժերը փետրվարի 7-ին հարձակում են իրականացրել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» շտաբի վրա: Կոալիցիայի զինծառայողները՝ որպես խորհրդականներ, օգնականներ և ուղեկցող ուժեր, ՍԴՈւ-ի գործընկերների հետ հարձակման ժամանակ գտնվել են Եփրատ գետից 8 կմ դեպի արևելք»,- նշվում է հայտարարության մեջ:

«Կոալիցիոն և դաշնակցային ուժերի պաշտպանության համար կոալիցիան հարվածներ է հասցրել հարձակվող ուժերի վրա՝ «Իսլամական պետության» դեմ պայքար մղող գործընկերների նկատմամբ իրականացված ագրեսիան հետ մղելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ABC հեռուստաընկերության հաղորդմամբ՝ սիրիական կառավարական ուժերի զոհերի թիվը գրեթե 100 է։

Պաշտոնական Դամասկոսը առայժմ չի մեկնաբանել այս հայտարարությունը:

*

*