ԱՄՆ-ում կայանման հետ կապված վեճը դարձել է զոհի եւ վիրավորների պատճառ

Հանցագործը ձերբակալված է։
new-yorq

ԱՄՆ Նյու Յորքում՝ Քուինս շրջանի գիշերային ակումբներից մեկի մոտ, կայանման հետ կապված վիճաբանության ժամանակ 23-ամյա երիտասարդը դանակով հարձակվել է երկու մարդու վրա, ապա նստել մեքենան եւ ուղղել այն մի խումբ մարդկանց վրա։ Պատահարի արդյունքում կա մեկ զոհ եւ 5 վիրավոր։ Այս մասին տեղեկանում ենք AP-ից։

Հանցագործը ձերբակալված է։ Տեղի իշխանությունները կարծում են, որ դա ոչ մի կապ չունի ահաբեկչության հետ։

*

*