Կապիտոլիումի մոտակայքում կրակոցներ են հնչել. կա 1 վիրավոր

Միջադեպից հետո Սպիտակ տունը նույնպես շրջափակվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
amn-capitolium-krakocner

Միացյալ Նահանգների Կապիտոլիումի շենքի՝ այցելուների համար նախատեսված հատվածում, այսօր կրակոցներ են հնչել, որի հետեւանքով ոստիկանությունը տարհանել է շենքում եղած մարդկանց:

Հնչած կրակոցների հետեւանքով ոստիկանության սպաերից մեկը թեթեւ վնասվածք է ստացել, իսկ կրակողը ձերբակալված է: Միջադեպից հետո Սպիտակ տունը նույնպես շրջափակվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Ըստ Կապիտոլիումի ոստիկանության, միջադեպը եղել է սովորական հանցագործություն:

«Նախնական հետաքննության տվյալներով, մենք ենթադրում ենք, որ գործել է մեկ մարդ, որը նախկինում հաճախ է այցելել Կապիտոլիում: Հիմքեր չկան ենթադրելու, որ դա ավելին է, քան քրեական հանցագործություն»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը՝ նկատի ունենալով, որ դա չի եղել ահաբեկչություն:

Շրջանառվում է վարկած, ըստ որի, ոստիկանները, ենթադրաբար, ճանաչում են հանցագործություն կատարած մարդուն:

*

*