Ամերիկյան դատարանը թույլատրել է կալանքի տակ վերցնել իրանական նավթակիրը

Նավից բացի կառգրավվեն դրանում գտնվող բեռը եւ մոտ 1 միլիոն դոլար:
iranakan-nav

Ամերիկյան դատարանը թույլատրել է կալանքի տակ վերցնել իրանական նավթակիրը այն դեպքում, երբ Ջիբրալթարի իշխանությունները մերժել էին Միացյալ Նահանգների խնդրանքը եւ որոշել ազատ արձակել նավն ու իր անձնակազմին:

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության հայտարարության մեջ նշված է, որ նավից բացի կառգրավվեն դրանում գտնվող բեռը եւ մոտ 1 միլիոն դոլար:

Վաշինգտոնը պնդում է, թե իրանական նավթակիրը ներգրավված է բանկային խարդախությունների, փողերի լվացման եւ ահաբեկչությանն աջակցելու գործընթացներում:

Հիշեցնենք, որ ի սկզբանե, նավթակիրը կալանվել էր, քանի որ կասկածներ կային, թե այն փորձում է շրջանցել Եվրամիության սահմանած պատժամիջոցները եւ ուղեւորվել Սիրիա՝ նավթ հասցնելու Բաշար ալ-Ասադի վարչակարգին: Ջիբրալթարի իշխանություններին ուղղված Միացյալ Նահանգների դիմում-խնդրանքը մերժվել էր, քանի որ Թեհրանը գրավոր երաշխավորություն էր տվել, որ տանկերի նավթը Սիրիայում չի բեռնաթափվի:

*

*