Միացյալ Նահանգները լրացուցիչ 1000 զինծառայող կուղարկի Մերձավոր Արեւելք

Օմանի ծոցում 2 նավթային տանկերների վրա տեղի ունեցած հարձակումներից հետո․․․
iman-amn

Օմանի ծոցում 2 նավթային տանկերների վրա տեղի ունեցած հարձակումներից հետո Միացյալ Նահանգները լրացուցիչ 1000 զինծառայող կուղարկի Մերձավոր Արեւելք: ԱՄՆ-ի Պաշտպանության քարտուղար Պատրիկ Շանահանը ասել է, թե զորքի տեղակայմամբ կպատասխանեն, ինչպես ինքն է բնորոշել, իրանական ուժերի թշնամական պահվածքին:

Վաշինգտոնը նաեւ նոր նկարներ է հրապարակել՝ ապացուցելու համար, որ Իրանի հեղափոխական Գվարդիայի անդամներն են իրականացրել հարձակումները: Իրանն էլ երկուշաբթի հայտարարել է, որ վերսկսում է ուրանի հարստացումը:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին տեղեկացրել է, որ հունիսի 27-ին իրենց տրամադրության տակ եղած հարստացված ուրանի ծավալները գերազանցեն միջուկային համաձայնագրով նախատեսված 300 կիլոգրամը: Այս հայտարարության առնչությամբ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ Եվրամիությունը չի ընդունում, որ Թեհրանը խախտել է միջուկային ծրագրի մասին համաձայնագիրը, քանի դեռ դա չի հաստատել Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը:

*

*