ԱՄՆ-ն սահմանեց Իրանին կանխիկ միջոցների հանձնման արգելք

Իրանի համար նշանակություն չունի՝ ով կդառնա ԱՄՆ-ի հաջորդ նախագահը. Ռոուհանի
usa-iran

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 22-ին ընդունել է օրինագիծ, որն արգելում է կանխիկ միջոցներ ուղարկել Իրանի իշխանություններին, այդ թվում՝ որպես փրկագին ամերիկացի պատանդների համար: Փաստաթուղթը պաշտպանել 254 կոնգրեսական, 163-ը դեմ է արտահայտվել:

«Սույն օրինագիծը որոշում է, որ ԱՄՆ-ի իշխանությունների քաղաքականությունը չի ենթադրում փրկագնի հանձնում բանտարկված ամերիկացի քաղաքացիների ազատման դիմաց, որոնց պատանդ են պահում արտասահմանում»,- ասված է նախաձեռնությանը կից բացատրական գրության մեջ: Դրա հեղինակը՝ արտաքին գործերի կոմիտեի նախագահ հանրապետական Էդ Ռոյսը, ընդգծում է, որ արգելվում է այդ թվում ամերիկյան արժույթով կամ ցանկացած այլ արտարժույթով կանխիկ միջոցներ հանձնել Իրանի կառավարությանը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Իրանի համար կարեւոր չէ՝ ով կհաղթի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Այդ մասին սեպտեմբերի 22-ին հայտարարել է երկրի նախագահ Հասան  Ռոուհանին:

«Մենք ընտրություններին հետեւում ենք ամբողջ աշխարհում, ոչ միայն ԱՄՆ-ում»,- ասել է նա Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում:

«Մեզ համար կարեւոր չէ՝ ով կընտրվի ԱՄՆ-ում, որ կուսակցությունը կհաղթի ընտրություններում: Մեզ համար ամենակարեւորը մեր ազգային շահերն են»,- հավելել է Ռոուհանին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

*

*