ԱՄՆ-ում թեթևշարժչային ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. կա զոհ

Վիրավորներից մեկը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է, մեկ անձ անհետ կորած է համարվում
amn,-vtar,

ԱՄՆ Նյու Յորք նահանգում Cessna 303 թեթևշարժչային ինքնաթիռն ընկել է բնակելի տներից մեկի վրա, հաղորդում է NBC New York-ը:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը տեղի ժամանակով 4:15-ի սահմաններում: Ինքնաթիռում գտնված 3 անձանցից մեկը զոհվել է: Վթարի պահին տանը 3 մարդ է գտնվել՝ երկու կին և մեկ տղամարդ: 21-ամյա կինը ծանր վնասվածնքներով հոսպիտալացվել է, մյուսը՝ 30-ամյա կինը, չի տուժել, մինչդեռ տղամարդն անհետ կորած է համարվում:

Իշխանությունների խոսքով՝ տունն ամբողջությամբ ավերվել է: Զոհերի և տուժածների անունները չեն հրապարակվում:

*

*