ԱՄՆ-ի հրթիռահարվածի հետեւանքով մոտ 15 մարտական ինքնաթիռ է ոչնչացվել

Հարվածի հետեւանքով զոհվել Է վեց մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ:
amn-hrtir1

Առնվազն 15 մարտական ինքնաթիռ է ոչնչացվել կամ վնասվել «Շայրաթ» սիրիական ավիաբազային ԱՄՆ-ի հասցրած հրթիռային հարվածի հետեւանքով: Այդ մասին ապրիլի 7-ին հայտնել Է «Ալ Մասդար» արաբական հրատարակությունը:

Բացի դրանից՝ օդակայանում բռնկվել են վառելիքի ցիստեռները, հրդեհը մինչ այժմ չի մարվել:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հարվածի հետեւանքով զոհվել Է վեց մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ: «Ալ Մասդարի» տվյալներով՝ զոհվածների թվում Է Սիրիայի ռազմաօդային ուժերի մեկ օդաչու, եւս մի քանի օդաչուներ վիրավորվել են:
Լույս ապրիլի 7-ի գիշերը ամերիկյան նավերը թեւավոր հրթիռներով հարված են հասցրել Սիրիայի տարածքին: Ինչպես հայտնել Է Պենտագոնի ներկայացուցիչը, 59 «Թոմահավք» հրթիռներ են արձակվել Հոմս քաղաքի շրջանում սիրական կառավարական զորքերի «Շայրաթ» ավիաբազայի տարածքին:

Այդ ավիաբազայից ապրիլի 4-ի առավոտյան սիրիական օդուժը հարված Է հասցրել Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքին՝ ենթադրաբար կիրառելով քիմիական զենք: Այդ գրոհի զոհ են դարձել տասնյակ խաղաղ բնակներ, այդ թվում՝ երեխաներ: Ինչպես ճշտել Է ամերիկացի մեկ այլ պաշտոնյա, Միջերկրական ծովից նավերի գրոհին են ենթարկվել ավիաբազայի տարածքի մի քանի օբյեկտներ՝ թռիչքավայրԷջքային գոտիները, ինքնաթռներն ու ուղղաթիռները, ինչպես նաեւ լցակայանները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

*

*