ԱՄՆ-ը դադարեցնում է մասնակցությունը հրթիռային պայմանագրին. Պոմպեո

Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնն արդեն պահանջել էր Մոսկվայից...
pompeo-amn (1)

Միացյալ Նահանգները դադարեցնում է պարտականությունների կատարումը Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի (ՄՓՀՀՈՊ) շրջանակներում: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, տեղեկացնում է ТАСС-ը:

6 ամիս ժամկետում պայմանագրից դուրս գալու մասին պաշտոնապես կտեղեկացնեն պայմանագրի անդամ երկրներին:

Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնն արդեն պահանջել էր Մոսկվայից երկու ամսվա ընթացքում վերացնել պայմանագրի խախտումները։ ԱՄՆ-ի կողմը պնդում է, թե Մոսկվան խախտել է 1987 թվականին ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովի եւ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի միջեւ ստորագրված Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման վերաբերյալ պայմանագիրը։

«Ռուսաստանն այս 60 օրում հրաժարվել է որևէ քայլ կատարելուց՝ վերադառնալու համար պայմանագրի իրական և հուսալի իրագործմանը»,- նշել է Պոմպեոն։

 

*

*