ԱՄՆ-ում «Ֆլորենս» փոթորկի հետեւանքով 5 մարդ է մահացել

«Ֆլորենս» անունը ստացած փոթորիկն արդեն 5 մարդու մահվան պատճառ է դարձել:
amn-jrheghegh

ԱՄՆ-ի Վիրջինիա, Հարավային եւ Հյուսիսային Կարոլինա նահանգներում, ըստ եղանակային կանխատեսումների, ավերիչ ջրհեղեղների վտանգ կա:

«Ֆլորենս» անունը ստացած փոթորիկն արդեն 5 մարդու մահվան պատճառ է դարձել: Չնայած փոթորկի ուժգնությունն աստիճանաբար նվազել է, սակայն այն ժամում 105 կմ արագությամբ շարունակում է մոլեգնել Արեւելյան ափի տարածքում:

Փոթորիկը տապալել է ծառեր, վնասել տներ, հազարավոր մարդիկ մնում են ապաստարաններում, իսկ անձրեւները դեռ չեն դադարել, տեղեկացնում է BBC-ն:

*

*