ԱՄՆ-ի բնակչության գրեթե կեսը տանը հրազեն ունի

ԱՄՆ-ի բնակչության կեսը համոզված Է, որ հրազենի կիրառմամբ բռնությունն իրենց երկրի լուրջ խնդիրն Է։
atrchanak

Միացյալ Նահանգների քաղաքացիների 42 տոկոսը տանը հրազեն ունի: Այս տվյալները տեղ են գտել հունիսի 22-ին հրապարակված հետազոտության մեջ, որն անցկացրել Է Pew Research Center-ը: Նրա փորձագետների վկայությամբ, հրազենի տերերն ընթացիկ փուլում կազմում են ԱՄՆ-ի քաղաքացիների 30 տոկոսը: Երկրի բնակչության եւս 11 տոկոսը ներկայում չունի անձամբ իրեն պատկանող հրաձգային զենք, բայց մեկ տանիքի ներքո Է ապրում այն մարդկանց հետ, ովքեր այն ունեն: Իսկ ԱՄՆ-ի քաղաքացիների 36 տոկոսը, որոնք նման զենք չունեն, խոստովանում են, որ ապագայում կարող են քննարկել այն ձեռք բերելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, ամերիկացիների մեծամասնությունը (57 տոկոս) տանը հրազեն չունի:

Միեւնույն ժամանակ պարզվել Է, որ ամերիկացիների 72 տոկոսը կրակել Է հրազենից: Երկրի բնակիչների 48 տոկոսը մեծացել Է այնպիսի տներում, որտեղ այն եղել Է: ԱՄՆ-ի քաղաքացիների 59 տոկոսի ընկերների շրջանում կա առնվազն մեկ մարդ, որն այդ տեսակի զենք ունի:

Միացյալ Նահանգներում հրաձգային զենք ունեցողների մեծամասնություն մեկից ավելի զենք ունի: Նման անձանց 37 տոկոսն ունի 2-4 միավոր հրազեն, իսկ 25 տոկոսը՝ հինգ եւ ավելի: Հրազեն ունեցողների մոտավորապես երեք քառորդը կարծում Է, որ այն իրենց իրավունքների եւ ազատությունների ապահովման անքակտելի մասն Է: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի բնակչության կեսը համոզված Է, որ հրազենի կիրառմամբ բռնությունն իրենց երկրի լուրջ խնդիրն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

*

*