ԱՄՆ-ում հրաձգության զոհ է դարձել 4 ոստիկան

...կրակ է բացել այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ ազատված է աշխատանքից
ilinoysk

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ավրորա քաղաքում՝ Henry Pratt ընկերության աշխատակիցը կրակ է բացել այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ ազատված է աշխատանքից, տեղեկացնում է ABC 7  հեռուստաալիքը։  Մի քանի ոստիկան վիրավորվել է։

Հրաձգության հետեւանքով ոստիկանության 4 աշխատակից է զոհվել։ Սպանվել է նաեւ հարձակվողը։ Նա ջրատար մեծ խողովակների արտադրությամբ զբաղվող ընկերության աշխատակից Գարի Մարտինն է։ Վերջինս 45 տարեկան էր եւ ընկերությունում աշխատում էր 15 տարի՝ որպես հավաքարար։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցել է զոհվածների հարազատներին։

 

*

*